Գլխավոր էջ Գլխավոր 2000 բժիշկ աշխատանքից հեռացվել է՝ COVID-ի դեմ պատվաստումների բացակայության պատճառով

2000 բժիշկ աշխատանքից հեռացվել է՝ COVID-ի դեմ պատվաստումների բացակայության պատճառով

354
0

Իտալիայում շուրջ 2000 բժիշկ ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից, քանի որ նրանք չեն պատվաստվել COVID-19-ի դեմ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով EFE-ին։

 

Բժշկական կառավարման ազգային ֆեդերացիայից հայտնել են, որ աշխատանքից ազատվել է 1972 բժիշկ, ինչը կազմում է Իտալիայի բժիշկների ընդհանուր թվի 0,4%-ը։ Թեև, ըստ ֆեդերացիայի, չպատվաստված բժիշկների իրական թիվը կարող է ավելանալ՝ հասնելով մինչև 7,2%-ի:

 

Հեռացման մասին ծանուցումը ստանալուց հետո բժիշկները հինգ օր կունենան ՝ պատվաստումից ազատումը կամ պատվաստման վկայականը հաստատող փաստաթուղթ տրամադրելու համար։

 

Worldometer վիճակագրական կայքի տվյալների համաձայն՝ Իտալիայում COVID-19-ով վարակվել է 9,4 մլն մարդ, 142,5 հազար հիվանդ մահացել է, իսկ 6,5 մլն մարդ ապաքինվել է:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ