Գլխավոր էջ Գլխավոր Զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը սկսում է գործել

Զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը սկսում է գործել

521
0

Գործադիրը հունվարի 13-ին հաստատել է ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը: Նախատեսվում է տրամադրվող վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնությունն առավել շահավետ և նպաստավոր դարձնել։ Արդյունքում ակնկալվում է հնարավոր միջոցներով ապահովել շահառուների` անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայության արժեքի փոխհատուցման հնարավորությունը, որպիսի հանգամանքը կխթանի վերջիններիս` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիանի կիրառմամբ զավակ ունենալու հնարավորությունը։

 

Կառավարության որոշումը հունվարի 23-ին ուժի մեջ է մտել։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ