Գլխավոր էջ Գլխավոր Մեծ Բրիտանիան չեղարկում է COVID-19-ի անձնագրերն ու դիմակների կրումը

Մեծ Բրիտանիան չեղարկում է COVID-19-ի անձնագրերն ու դիմակների կրումը

590
0
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը լոկդաունի ժամանակ կառավարական նստավայրում երեկույթների հետ կապված սկանդալի ֆոնին՝ հայտարարել է, որ Անգլիայում չեղարկվում են պարտադիր Covid 19-ի անձնագրերը, հեռավար աշխատելու պահանջը և հասարակական վայրերում դիմակ կրելու պահանջը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին։
«Եկող երեքշաբթի օրվանից (25 հունվարի) ավարտվում է պարտադիր սերտիֆիկատացումը, կազմակերպություններն իրենք են որոշում օգտագործել Քովիդ անցաթուղթը, թե ոչ, բայց մենք Անգլիայում դադարում ենք Քովիդ սերտիֆիկատների պարտադիր կիրառումը։ Կառավարությունն այլևս չի պահանջում տանից աշխատել, մարդիկ պետք է աշխատավայր վերադառնալու հարցը քննարկեն իրենց գործատուների հետ։ Կառավարությունը եզրակացրել է, որ սահմանափակումների ժամկետի լրանալուց հետո, կառավարությունը չի պահանջի պարտադիր դիմակների կրում»,- խորհրդարանում ասել է Ջոնսոնը։
Նա նաև հայտնել է, որ «Բ» պլանը, որը ներդրվել էր Օմիկրոն շտամի տարածվելով, չի երկարաձգվի հունվարի 25-ից հետո և Անգլիան վերադառնում է «Ա» պլանին։ Ջոնսոնը հավելել է, որ շուտով Բրիտանիան Քովիդ 19-ին վերաբերվելու է որպես մրսածության և կչեղարկի պարտադիր մեկուսացման պահանջը։
«Ինչ վերաբերվում է մեկուսացմանը։ Մեկուսացումը նախկինի պես շարունակում է մնալ պարտադիր՝ Քովիդի դրական պատասխան ունեցողների համար։ Երկուշաբթի օրը մենք կրճատել ենք մեկուսացման ժամկետը մինչև 5 ամբողջական օր՝ երկու բացասական թեստի պատասխանի պայմանով։ Եվ շուտով կգա ժամանակ, երբ մենք կկարողանանք չեղարկել մեկուսացման պարտադիր պահանջը, այնպես՝ ինչպես չենք պահանջում մրսածություն ունեցող մարդկանցից»,-հավելել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։
Թարգմանությունը՝ Medmedia.am-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ