Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ տղամարդը հարձակվել է բուժքրոջ վրա

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ տղամարդը հարձակվել է բուժքրոջ վրա

200
0

Բժիշկների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի տվյալներով՝ մարզային քովիդ-կլինիկաներից մեկում մինչև 50 տարեկան մի տղամարդ հարձակվել է բուժքրոջ վրա։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, կայացած ճեպազրույցում ասել է ասոցիացիայի նախագահ Սալոմե Լոլուան, փոխանցում է «Ալիք մեդիան»։

 

Ըստ Լոլուայի՝ ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակ հաճախակիացել են բժշկական անձնակազմի նկատմամբ հարձակման և բռնության փաստերը։ Նման մի դեպք էլ տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին։

 

«Առավոտյան ժամը 5-ին վերակենդանացման բաժանմունքում բուժքույրը նկատել է, որ հիվանդը անհանգստացած է։ Նա սկսել է հետաքրքրվել հիվանդով, մոտեցել է նրան, թթվածնային սարք տրամադրել և ցանկացել ստուգել սատուրացիան։ Հագեցվածության սարքը վերցնելիս, հիվանդը բռնել է բուժքրոջ պարանոցից և կոկորդից՝ սուր զենքով մի քանի հարված հասցնելով բուժքրոջը»,- ասել է Լոլուան։

 

Նրա խոսքով՝ հիվանդը վնաս է հասցրել բուժքրոջ կոկորդին և այտի շրջանում, ինչի հետևանքով յոթ կար է անհրաժեշտ եղել կատարել։ Այս փուլում բուժքրոջ առողջական վիճակը բավարար է։

 

Ասոցիացիայի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ հիվանդը 2 շաբաթ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Բուժքույրը նույնպես ստիպված է եղել այս ընթացքում մի քանի անգամ հերթափոխվել՝ խնամելով հիվանդին:

 

Այս փուլում ասոցիացիան ձեռնպահ է մնում հիվանդի, բուժքրոջ և կլինիկայի անունները հանրայնացնելուց։ Լոլուայի խոսքով՝ տղամարդուն այս պահին տեղափոխում են 12-րդ քրեակատարողական հիմնարկ, նախաքննությունը դեռ չի ավարտվել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ