Գլխավոր էջ Գլխավոր Անհնար է մինչև 2022 թվականի կեսերը երկրի բնակիչների 70 տոկոսին պատվաստել

Անհնար է մինչև 2022 թվականի կեսերը երկրի բնակիչների 70 տոկոսին պատվաստել

242
0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհի բնակչության 70 տոկոսին մինչև այս տարվա կեսերը հնարավոր չի լինի պատվաստել կորոնավիրուսի դեմ, ինչպես պլանավորում էր ԱՀԿ-ն:  Այժմ, ըստ նրա, գլխավոր խնդիրը պետք է լինի օմիկրոն  շտամի տարածման կանխումը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

 

«Օմիկրոնը ցավալիորեն հիշեցնում է, որ ցանկացած վայրում տարածման կանխումը պետք է լինի օրակարգի առաջնահերթություն: Անցյալ աշնանը ԱՀԿ-ն հրապարակեց ռազմավարություն՝ պատվաստել բոլոր երկրների բնակիչների 40 տոկոսին մինչև 2021 թվականի վերջը և 70 տոկոսին՝ մինչև այս տարվա կեսը: Մենք հեռու ենք այս նպատակներից»,- news.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Գուտերեշը։

 

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ էր արել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը պատվաստել աշխարհի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ առնվազն 70 տոկոսը։ Նրա խոսքով, պետությունների ղեկավարները պետք է արագացնեն COVID-19-ի դեմ բնակչության պատվաստումների տեմպերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ