Գլխավոր էջ Գլխավոր «Առողջապահության նախարարի նկատմամբ պետք է հարուցվեր քրեական գործ՝ իշխանության չարաշահման, լիազորությունների...

«Առողջապահության նախարարի նկատմամբ պետք է հարուցվեր քրեական գործ՝ իշխանության չարաշահման, լիազորությունների սահմանն անցնելու համար».փաստաբան

2370
0

Medmedia.am-ը փաստաբան Սուսաննա Սարգսյանի հետ կներկայացնի ՀՀ ՍԴ որոշման հետ կապված մանրամասներ, որոնք կուղղորդեն ՀՀ քաղաքացիներին և կօգնի հասկանալ, թե ի վերջո ՊՇՌ հետազոտությունների համար ո՞վ է վճարելու:

Սուսաննա Սարգսյան-ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 23.12.2021թ. կայացված թիվ ՍԴՈ – 1621 որոշումը բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ, սակայն  այնպիսի տպավորություն է, որ ՍԴ այդքան սպասված որոշումը  ազգաբնակչության առջև ծառացած խնդրին այդպես էլ լուծում չտվեց: Եվ ոչ միայն լուծում չտվեց, այլ ամեն ինչ ավելի խճճեց և կարծես թե առողջապահության նախարարին հիմք տվեց իր ապօրինի որոշումների հաղթարշավը շարունակելուն: Հատկանշական է, որ ՍԴ որոշումից հետո արդեն շրջանառության մեջ դրվեց ՀՀ ԱՆ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 05․01․2022թ, 02-Ն հրամանը ըստ որի  արդեն հունվարի 23-ից կգործի մի նոր ապօրինի սահմանափակում, այն է հանրային սննդի օբյեկտներ և հանրային այլ վայրեր այցելելու սահմանափակումներ։

Ակնհայտ է, որ ինչպես աշխատողի միջոցների հաշվին ՊՇՌ թեսթ հանձնելն էր ապօրինի, այնպես էլ այս հրամանն է  ապօրինի։ Սա առանց այն էլ քաոսային և իրավական հենքից զուրկ գործընթացին ավելացնելու է մի շարք խնդիրներ, մեծ հարված է հասցնելու թե տնտեսությանը և թե քաղաքացիների սահմանադրական  իրավունքներին և ազատություններին։

 Անդրադառնալով ՍԴ որոշմանը հարկ է ընդգծել մի շարք կաևոր հանգամանքներ, որոնք կարծես թե դուրս մնացին քննարկումների տիրույթից:

Սուսաննա Սարգսյան-Այսպես,որոշմամբ արձանագրվեց, որ Առողջապահության նախարարը Հրամանով պահանջի հասցեատիրոջ՝ աշխատողի վրա ՊՇՌ հետազոտությունը սեփական միջոցների հաշվին իրականացնելու պարտականություն սահմանելու համար համապատասխան լիազորություն չունի:

Այս ձևակերպումից հետո գոնե թե առողջապահության  նախարարի նկատմամբ պետք է հարուցվեր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի հատկանիշներով, այն է իշխանության չարաշահման, լիազորորությունների սահմանն անցնելու  համար:

Սակայն ինչպես նկատում ենք առողջապահության նախարարի նկատմամբ ոչ միայն քրեական գործ չի հարուցվել, այլ վերջինս շարունակում է իր հանցավոր հաղթարշավը ազգաբնակչության նկատմամբ այս անգամ սահմանելով այնպիսի արգելքներ, որոնք անմիջականորեն ոտնահարում են քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ սահմանափակելով անձի ազատ տեղաշարժի, իր իրավունքներից և ազատություններց անարգել օգտվելու իրավունքները:

 Իսկ այն հարցը թե ում կողմից պետք է կատարվի աշխատողի  ՊՇՌ հետազոտության համար, մնաց բաց, քանի որ  ըստ որոշման՝  այդ հարցերը կարգավորվում են այլ իրավական ակտերով, որոնց սահմանադրականության ստուգումը սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակից դուրս է:

Շարունակելի…

Սյուզի Ասատրյան

Փաստաբան՝ Սուսաննա Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ