Գլխավոր էջ Գլխավոր Իմունոլոգը հայտնել է Օմիկրոն շտամի վախեցնող առանձնահատկությունը

Իմունոլոգը հայտնել է Օմիկրոն շտամի վախեցնող առանձնահատկությունը

759
0

Իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը «Москва 24»-ին տված հարցազրույցում նշել է, Covid 19-ի Օմիկրոն շտամի վախեցնող առանձնահատկությունը։ Բժիշկը հայտնել է, որ Օմիկրոն շտամով վարակված մարդը միաժամանակ կարող է վարակել հարյուր մարդ, նույնիսկ եթե պարզապես փռշտա։ Այս մասին հայտնում  է moslenta.ru-ն։

«Մինչ այժմ մեզ մոտ նման վարակելիություն դեռ չի գրանցվել։ Կարմրուկը համարվել է ամենավարակելի հիվանդությունը, բայց Օմիկրոնը այդ տեսակետից գերազանցեց նույնիսկ նրան»,- ասել է Բոլիբոկը։ Փորձագետը կարծում է, որ վարակված մարդու սովորական խոսակցությունը, հորանջելը կամ պարզապես շնչելը բավական է այս շտամով վարակելու համար։

Իմունոլոգը նաև ընդգծել է, որ Օմիկրոնը կարող է կրել առանձնահատուկ վտանգ երեխաների համար։ «Նրանք շատ ակտիվ են հիվանդանում և կտրուկ ավելանում է հոսպիտալացված երեխաների թիվը՝ ծանր վիճակով։ Այս պահի գլխավոր խնդիրը՝ թույլ չտալ երեխաների մահացության ավելացումը»,-ամփոփեց մասնագետը։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր Օմիկրոն շտամի գլխավոր ախտանիշը։ Դրանք են՝ կոկորդի ցավը, ջերմությունը և գրիպ հիշեցնող սիմպտոմները։

Նյութի աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ