Գլխավոր էջ Նորություններ Գերմանիայում առաջին անգամ կորոնավիրուսով ավելի քան 90 հազար ախտահարված են արձանագրել մեկ...

Գերմանիայում առաջին անգամ կորոնավիրուսով ավելի քան 90 հազար ախտահարված են արձանագրել մեկ օրում

180
0

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել Է 92 223. դա առավելագույն ցուցանիշն Է համավարակի սկզբից ի վեր:

 

Հունվարի 14-ին այս վիճակագրությունն Է հայտնել Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտը (ենթարկվում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը)։

Կորոնավիրուսով այն հիվանդների թիվը, որոնք մահացել են հաշվետւ ժամանակամիջոցում, կազմել Է 223: Ներկայումս Գերմանիայում սահմանափակումներն Էականորեն մեղմ են, քան համավարակի առաջին, երկրորդ եւ երրորդ ալիքների շրջաններում:

 

Հիմնականում դրանք վերաբերում են չպատվաստվածներին. քաղաքացիներին, ովքեր պատվաստում չեն անցել, արգելաված Է այցելել ռեստորաններ, թատրոններ, համերգներ, ֆիթնես-ակումբներ: Նաեւ գոյություին ունեն սոցիալական շփումների սահմանափակումներ: ԳԴՀ-ի իշխանությունները բոլոր ուժերով ջանում են պատվաստել հնարավորինս ավելի շատ քաղաքացիների, այդ թվում երրորդ դեղաչափով:

 

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արդեն 2022 թվականին մտադիր Է հասնել պարտադիր պատվաստում սահմանելուն: Օմիկրոն տարբերակը հունվարին գերակշռող Է դարձել Գերմանիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ