Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թրամփը հայտարարել է, որ չէր ցանկանա կրկնել կորոնավիրուսի թեստը

Թրամփը հայտարարել է, որ չէր ցանկանա կրկնել կորոնավիրուսի թեստը

1233
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չէր ցանկանա կրկին անցնել կորոնավիրուսի թեստ. իրեն դա դուր չի եկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես դա ամեն օր չէի անի: Մենք Սպիտակ տանը շատ լավ բժիշկներ ունենք, բայց, ամեն դեպքում, դա բժշկական անալիզ է »,- ասել է Թրամփը երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը կորոնավիրուսի թեստ էր անցել այն բանից հետո, երբ Ֆլորիդայում Բրազիլիայի նախագահի հետ իր հանդիպման մասնակիցները վարակվել էին COVID-19-ով: Թրամփը պատմել է, որ իր բժիշկն անհրաժեշտ չի համարել թեստ անցկացնել` իր մոտ ախտանիշների բացակայության պատճառով, սակայն նա որոշում է կայացրել անցնել թեստը` արտաքին ճնշման եւ այդ մասին լրագրողների մշտական հարցերի պատճառով:

Նշենք, որ Վաշինգտոնում Բրազիլիայի դեսպանատունը հայտնել էր գործերի ժամանակավոր հավատարմատար դեսպան Նեստոր Ֆոսթերի մոր կորոնավիրուսի անալիզների դրական արդյունքների մասին: Սա վիրուսի դրական ախտորոշմամբ պատվիրակության արդեն երրորդ անդամն է, ով ներկա էր Թրամփի հետ հանդիպմանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ