Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով է վարակվել մոտ 14 հազար մարդ․ ԱՀԿ

Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով է վարակվել մոտ 14 հազար մարդ․ ԱՀԿ

623
0

Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 13 903-ով, մահացել է 862 մարդ։ Այս մասին ասվում է ԱՀԿ զեկույցում։

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 511-ի։ Չինաստանում վարակվածների թիվն առաջին անգամ քիչ է, քան դրա սահմաններից դուրս վարակված մարդկանց թիվը։ Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է 86 434 վարակակիր։ Ընդհանուր առմամբ աշխարհում մահացել է 6606 մարդ, կեսից ավելին՝ Չինաստանից դուրս։

Վիրուսը ներթափանցել է 146 երկիր։ Այն ամենից արագ տարածվում է Եվրոպայում։ Մեկ օրում Գերմանիայում և Ֆրանսիայում հիվանդների թիվն աճել է մոտ 1000-ով։ Իտալիայում 27 հազար վարակակիր կա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ