Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2953 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2953 նոր դեպք

183
0

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 953 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 25 745 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 11,47%, վերջին 14 օրը –7,76%, վերջին 7 օրը – 9,57%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 962 827 դեպք: Ապաքինվել է ևս 1 805 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 913 528:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 31 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 14 218։

Երկրում ընդհանուր կատարվել է 2 553 749 պատվաստում, օրական՝ 1 899:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ