Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մարդիկ ընդունվել են հիվանդանոց այլ պատճառներով, որոնց մոտ ախտորոշվել է Covid-19

Մարդիկ ընդունվել են հիվանդանոց այլ պատճառներով, որոնց մոտ ախտորոշվել է Covid-19

501
0

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքլը հրապարակել է տվյալներ, որոնք բացահայտում են COVID-19 հոսպիտալացումները, ըստ որի՝ հիվանդանոց ընդունվել են մարդիկ վիրուսի առկայությամբ և ընդունվել են անձինք լիովին այլ պատճառներով, բայց կորոնավիրուս է ախտորոշվել։ Տվյալների մեջ ներառված էր գծապատկեր, որը ցույց է տալիս քանի հոսպիտալացված անձինք կան, որոնց թեստը դրական է եղել և հոսպիտալացվել է COVID-19-ով, և քանիսն են հոսպիտալացվել այլ հիվանդությամբ՝ COVID-19-ի բացասական թեստով։ Հայտնում է՝ Foxnews.com-ը։

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հոսպիտալացումների մոտ 43%-ի դեպքում COVID-ը չի ներառվել հոսպիտալացման պատճառների մեջ։ Հունվարի 7-ի դրությամբ գրանցվել է նման 4928 դեպք։

Ըստ նույն տվյալների՝ Նյու Յորքում COVID-19 հոսպիտալացումների ապշեցուցիչ 51%-ը կապված չէ COVID-19-ի կամ հարակից ախտանիշների հետ: Թվերը ցույց են տալիս, որ 3060 հիվանդ է հոսպիտալացվել COVID-19-ի հետ կապ չունեցող պատճառներով, և միայն 2992 մարդ է հոսպիտալացվել հենց քովիդի պատճառով։

«Իմ կազմը քրտնաջան աշխատում է, որպեսզի թեստերը, պատվաստանյութերը, խթանիչները և դիմակներն ավելի մատչելի դառնան այս ձմեռային ալիքի դեմ պայքարելու համար։ Չնայած մենք պատրաստ ենք լուծել այն ամենը, ինչ մեզ մոտ առաջանում է այնպիսի գործիքների միջոցով, որոնք մենք գիտենք, որ արդյունավետ են, յուրաքանչյուր նյույորքցու ջանքերը կպահանջվեն այս համաճարակը հաղթահարելու և մեր սիրելիներին պաշտպանելու համար»,-ասաց Հոքլը:

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ