Գլխավոր էջ Նորություններ Տաք թեյը կրկնապատկում է քաղցկեղի զարգացման ռիսկը

Տաք թեյը կրկնապատկում է քաղցկեղի զարգացման ռիսկը

250
0

Թեյը համարվում է առողջարար ըմպելիք, սակայն դրա չարաշահումը կարող է լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար։ Նման կարծիք է հայտնել Ամերիկյան օնկոլոգիական հանրության (ACS) առաջատար հետազոտողներից մեկը՝ Ֆարհադ Իսլամին։

 

Նրա խոսքով՝ 60 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում թեյ խմելը կարող է կրկնապատկել քաղցկեղի որոշակի տեսակի առաջացման վտանգը։

 

Կատարվել է հետազոտություն, որի ընթացքում պարզվել է, որ թեյ խմելը 700 միլիլիտրից պակաս քանակությամբ եւ 60 աստիճանից ավելի ջերմաստիճանում ամեն օր մոտ 90%-ով մեծացնում է կերակրափողի տափակ բջջային քաղցկեղի առաջացման վտանգը։

 

Մասնագետի խոսքով՝ նման հետեւանքների կարող է հանգեցնել ոչ միայն թեյի, այլ ցանկացած տաք ըմպելիքի օգտագործումը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ