Գլխավոր էջ Նորություններ Ամենակարեւորը ասողին լսող ա պետք եւ ոչ թե արդարանալ. Ծառուկյան` կորոնավիրուսի տարածման...

Ամենակարեւորը ասողին լսող ա պետք եւ ոչ թե արդարանալ. Ծառուկյան` կորոնավիրուսի տարածման մասին

547
0

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ երկրում արտակարգ իրադրություն մտցնելու կարիք կար: Այս մասին այսօր` մարտի  16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց նա:

«Էսօր ամենակարևորը ժողովրդի առողջական վիճակն է, որ պետք է ապահովվի: Եկածներին պետք է դիմավորել եւ 14  օր կարանտինի մեջ պահեն: Ես ասում եմ` որոշ տհասներ, ասում են, որ Ծառուկյանը կարանտին է ասել, սա է ասել, Ծառուկյանը նա ասեց, ինչ որ նորմալ մարդը պատկերացնում է: Վարակն եկել է  Իրանից և Իտալիայից, որը շփվելով և կոլեկտիվում, և ընտանիքում, եւ դպրոցում, եւ հարսանիքում, որը տարածվել ա: Ամենակարեւորը ասողին լսող ա պետք»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենք միայն չեն խոսում, այլ նաեւ գործողություններ են կատարում:

«Մենք ավտոբուսներն ենք ախտահանում, որը մեզ ոչ ոք չի ասե: Հիմա բոլորը պետք է ուշադիր լինեն, որ իրենցից չվարակվի իր հարազատը, հարեւանը, ընտանիքը, ասենք սպիրտով լվացվելով, տաքություն ունենա առանձնանա եւ ամեն ինչն էլ կկարգավորվի: Չկարգավորվող խնդիր չկա, խնդրին պետք է լրջորեն մոտենալ»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի կարծիքով` ստեղծված իրավիճակում, որպեսզի տնտեսությունը շատ չտուժի պետք է հանձնարարություն տրվի, որ բանկային համակարգը սառեցնի վճարումները 3 ամիս ժամկետով. «Որ մենք կարողանանք ինչ ունենք պահենք, որպեսզի համաճարակի ավարտից հետո կարողանանք վճարումներ կատարել: Եթե մարդ չաշխատի, գումար չվաստակի ամեն ինչ կքանդվի, կավիրվի: Պետք չի ելնել ասել, օօօ՜, էսօր արեւ է դուրս եկել, հեսա համաճարակը կվերանա: Ասողին լսող ա պետք եւ ոչ թե արադարանալ»:

Նշենք, որ այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 30 դեպք: Երկրում 1 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ