Գլխավոր էջ Նորություններ «Փորձում ենք իրավիճակից տուժած ուղևորներին իրենց երկրներ վերադարձնել». Ryanair-ը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին...

«Փորձում ենք իրավիճակից տուժած ուղևորներին իրենց երկրներ վերադարձնել». Ryanair-ը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հայտարարություն է տարածել

613
0

Ryanair ավիաընկերությունը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հայտարարել է, որ բազմաթիվ երկրների կառավարություններ վարակի տարածումը կանխելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շրջանակում թռիչքի արգելքներ են սահմանել առանց տեղյակ պահելու ավիաընկերությանը:

Այս մասին ասվում է Ryanair Group Airlines-ի պաշտոնական հայտարարությունում, ըստ որի՝ ստեղծված իրավիճակը էական բացասական ազդեցություն է ունեցել ընկերության աշխատանքի վրա:

Նշվում է, որ անցած յոթ օրում մեկ տասնյակից ավելի պետություններ տարբեր աստիճանի թռիչքի արգելքներ են սահմանել, խոսքն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թռիչքների մասին է:

Ryanair-ը կանխատեսում է, որ տվյալ սահմանափակումների հետևանքով գալիք 7-10 օրվա ընթացքում ավիաընկերության ավիապարկն ամբողջ Եվրոպայի տարածքում չի գործարկվի:

Ապրիլ-մայիս ամիսների համար կանխատեսվում է, որ ուղևորների քանակի  80% անկում կարձանագրվի:

Հայտարարությունում նշվում է նաև, որ այժմ Ryanair Group-ը փորձում է տարբեր երկրների կառավարությունների հետ համագործակցության շրջանակում առաջիկա յոթ օրվա ընթացքում բոլոր հնարավոր դեպքերում ուղևորներին իրենց երկրներ վերադարձնել: Ավիաընկերության աշխատակիցները կապի մեջ են իրավիճակի հետևանքով տուժած բոլոր ուղևորների հետ և նրանց հայրենիք վերադարձնելու չվերթներ են կազմակերպում:

Նշվում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում տոմսերի ամրագրման մակարդակը գնալով նվազում է և ենթադրվում է, որ ստեղծված իրավիճակը դեռ կպահպանվի, քանի որ համաճարակի ավարտի ժամկետների վերաբերյալ տեղեկություն չկա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ