Գլխավոր էջ Նորություններ Որքա՞ն ժամանակ հետո է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը նվազում

Որքա՞ն ժամանակ հետո է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը նվազում

243
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափի ներարկումից 5 ամիս անց պատվաստման արդյունավետությունը 40%-ով նվազում է։ Այս մասին հայտնել են Իտալիայի Առողջության բարձրագույն ինստիտուտի մասնագետները։

 

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ըստ մասնագետների, պատվաստումների ցիկլի ավարտից 150 օր անց հիվանդության կանխարգելման համար դեղամիջոցների արդյունավետությունը 71,5%-ից նվազում է մինչեւ 30,1%:

 

Միաժամանակ հիվանդության ծանր ընթացքի կանխարգելման գործում պատվաստման արդյունավետությունը մնում է բարձր՝ 92,7% նրանց մոտ, ում պատվաստումից հինգ ամիս չի անցել, եւ 82,2% նրանց մոտ, ովքեր պատվաստվել են ավելի քան 150 օր առաջ:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ