Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսային համավարակը կարող է ավարտվել արդեն 2022 թվականին․ Բիլ Գեյթս

Կորոնավիրուսային համավարակը կարող է ավարտվել արդեն 2022 թվականին․ Բիլ Գեյթս

354
0

Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը սահմանել է COVID-19 համավարակի ավարտի վերջնաժամկետ, ինչի մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

 

Նրա կարծիքով, կորոնավիրուսային համավարակը կարող է ավարտվել արդեն հաջորդ տարի, չնայած այն հանգամանքին, որ Օմիկրոն շտամի հայտնվելով աշխարհը ներկայում, ըստ ամենայնի, ապրում է իր ամենադժվար ժամանակաշրջանը։

 

Ըստ նրա, եթե Օմիկրոնը կիսով չափ այնքան լուրջ է, որքան Դելտայի շտամը, ապա դա կլինի «ամենավատ ալիքը, որը մենք տեսել ենք, քանի որ այն շատ վարակիչ է»: Միաժամանակ Microsoft-ի հիմնադիրը կարծում է, որ եթե ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ, ապա հաջորդ տարին կարող է լինել վերջինը համավարակի համար։

 

«Եթե այս իրավիճակում լավ նորություն կա, ապա դա այն է, որ Օմիկրոնն այնքան արագ է տարածվում, որ եթե այն գերիշխող տեսակ դառնա որևէ երկրում, վարակումների ալիքն այնտեղ երեք ամսից ավել չի պահպանվի »,- գրել է միլիարդատերը։ Միևնույն ժամանակ ընդգծել է, որ այս երեք ամիսները կարող են բարդ լինել:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ