Գլխավոր էջ Նորություններ 4 քայլ՝ առանց դիետաների եւ մարզումների նիհարելու համար

4 քայլ՝ առանց դիետաների եւ մարզումների նիհարելու համար

420
0

Քաշը կորցնելու եւ մարզավիճակը պահպանելու համար պետք չէ շատ ջանք թափել: Նման կարծիք է հայտնել սննդաբան Ազրա Խանը (Հնդկաստան):

 

Instagram-ի իր էջին մասնագետն ասել է, որ կարեւոր է լսել ձեր օրգանիզմի ցանկությունները եւ չհետեւել պարտադրված մոդայիկ դիետաներին։

 

Սնվեք, երբ սոված եք

 

Խանը խորհուրդ է տալիս ուտել միայն սոված ժամանակ։ Պետք չէ նախաճաշել, ճաշել կամ ընթրել միայն այն պատճառով, որ ուտելու ժամանակն է:

 

«Լսեք ձեր օրգանիզմին եւ միայն անհրաժեշտության դեպքում նրան վառելիք տվեք»,- ասել է սննդաբանը:

 

Կարողացեք ժամանակին կանգ առնել

 

Որպես նիհարելու համար երկրորդ քայլ` բժիշկը նշում է ժամանակին կանգ առնելու ունակությունը: Նրա խոսքով` հարկավոր է հագենալուն պես անմիջապես վեր կենալ սեղանից: Շատերը շարունակում են իներցիայով ուտել, քանի որ սիրում են ճաշատեսակի համը, բայց պետք չէ այդպես անել։

 

Մանրակրկիտ ծամեք սնունդը

 

Ավելի լավ հասկանալու համար, թե երբ ես արդեն հագեցած, սննդաբանն առաջարկում է դիմել երրորդ հնարքին՝ մանրակրկիտ ծամել յուրաքանչյուր կտորը եւ վայելել համի բոլոր երանգները։

 

Կերեք այն, ինչ ձեզ դուր է գալիս

 

Ի վերջո, մասնագետը խորհուրդ է տալիս ուտել այն, ինչ ձեզ դուր է գալիս, այլ ոչ թե` այն, ինչ պարտադրում են ուրիշները։ Եթե ​​շրջապատում բոլորը դիետա են պահում, ապա պետք չէ կուրորեն ընդօրինակել նրանց։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ