Գլխավոր էջ Նորություններ Գրիպը ևս ծանր ընթացք ունի, ուղեկցվում է բարձր ջերմությամբ և բարդանում. թոքաբան

Գրիպը ևս ծանր ընթացք ունի, ուղեկցվում է բարձր ջերմությամբ և բարդանում. թոքաբան

613
0

Վերջին շաբաթներին նկատվում է վիրուսային հիվանդությունների աճ, և լաբորատոր ախտորոշմամբ հաստատվում է A տիպի գրիպի H3 տեսակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թոքաբան Նունե Ազիզյանը:

 

«Այն ունի ևս ծանր ընթացք, ուղեկցվում է բարձր ջերմությամբ և բարդանում, հատկապես, քրոնիկական հիվանդություններ ունեցող բուժառուների և երեխաների մոտ:

 

Վիրուսային հիվանդության առաջին ախտանշանների դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժմամբ՝ հատկապես անհիմն հակաբիոտիկ ընդունելով:

 

Գրիպը վիրուսային հիվանդություն է, և հակաբիոտիկները նշանակվում են 5-7 օրը՝ բարդացման ախտորոշումից հետո», — գրել է մասնագետը:

 

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Հայաստանում COVID-19-ով հիվանդացությունը նկատելիորեն նվազել է, սակայն միեւնույն ժամանակ սկսել են գրանցվել սեզոնային գրիպով վարակման դեպքեր, այդ թվում՝ բավական ծանր։ Ըստ մասնագետների՝ այսօր երկրում շրջանառվում է գրիպի «A» տեսակը։

 

Գրիպի եւ կորոնավիրուսային վարակի ախտանիշները շատ նման են, եւ ճիշտ ախտորոշում հնարավոր է միայն լաբորատոր հետազոտություններից հետո:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ