Գլխավոր էջ Նորություններ «Ոչ ոք չի ասում, որ պատվաստվելով ապահովագրվում ես»․ Գևորգ Սիմոնյան

«Ոչ ոք չի ասում, որ պատվաստվելով ապահովագրվում ես»․ Գևորգ Սիմոնյան

2682
0

Հայաստանում պատվաստումային գործընթացը շարունակվում է, ինչին զուգահեռ նախարարությունը շարունակում է նոր ու ավելի խիստ սահմանափակումներ մտցնել։ Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը նշում է, որ պատվաստումով նվազեցնում ենք մահացության ռիսկը, բայց ոչ զերծ պահում վարակից․ «Ոչ մեկ չի ասում, որ պատվաստվելով ապահովագրվում ես, պատվաստվելով դու քո վարակի ու հիվանդանոցում հայտնվելու, մահանալու ռիսկերն ես էապես նվազեցնում։ Մենք հիմա հոսպիտալացված քաղաքացիների շրջանում մինչև 5%-ն են պատվաստված, այսինքն հիվանդանոց հայտնվողների 95%-ը պատվաստված չեն։ Սխեման հետևյալն է ՝ պատվաստանյութը 90%-ով նվազցենում է հիվանդանալու, վարակվելու ռիսկը, իսկ վարակվելու դեպքում, եթե գտնվում ես այն քիչ տոկոսի մեջ, որը որ դժբախտաբար վարակվել է, դու 90%-95%-ով նվազեցնում ես մահանալու ռիսկը»,- նշում է Սիմոնյանը։

Նրա խոսքով, երբ որ կշեռքի նժարին ես դնում, այդտեղ մտածելու կամ քննարկելու բան չկա։ Ինչ վերաբերում է կիրառվող վարչական մեթոդներին՝ չպատվաստված անձանց բուժումը դարձնել վճարովի, նրա դիտարկմամբ, միանշանակ այդ մեթոդների կիրառումն արդարացված է․ «Վարչական մեթոդներն այնպես չի որ լոկալ, հայկական վարչական մեթոդներ են , միջազգային փորձը հաշվի առնելով տարբեր գործընկերների հետ քննարկումներումների արդյունքում է կիրառվում։ եթե մենք զգում ենք, որ տեմպերն ընկնում են ու գոհացուցիչ չեն ցուցանիշները, միգուցե մենք դիմենք արդեն կոշտ վարչական մեթոդներին, բայց դրա տրամաբանությունը հետևյալն է, հարկատուներս, ովքեր հարկեր են վճարում, այդ վճարած հարկերով պետությունը ձեռք է բերում պատվաստանյութ, որը անհամեմատ մատչելի է, քան մեկ անձի բուժման գինը։ Պետութունը քաղաքացուն տրամադրում է պատվաստանյութ, ասում՝ եղբայր, գնա պատվաստվիր, մահերի թիվն էլ կիջեցնենք»,-ընդգծեց նախարարի տեղակալը։

Նշում է, որ այդ պարագայում հարց է առաջանում հարկատուների մոտ, եթե մեկը հրաժարվում է այդ տարբերակից, որ պետությունը խնդրի անվճար լուծում է առաջարկում, դրանից հրաժարվելով՝ պետության, հասարակության, հարկատուների վրա լրացուցիչ հարկային բեռ է առաջացնում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ