Գլխավոր էջ Նորություններ Երեքից մինչեւ 11 տարեկան 140 մլն երեխա են պատվաստել կորոնավիրուսի դեմ

Երեքից մինչեւ 11 տարեկան 140 մլն երեխա են պատվաստել կորոնավիրուսի դեմ

185
0

Չինաստանի բժիշկները երեքից մինչեւ 11 տարեկան 140 միլիոն երեխա են պատվաստել կորոնավիրուսի դեմ: Դեկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի իմունացման ծրագրի գլխավոր մասնագետ Վան Հուացինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Դեկտեմբերի 16-ի տվյալներով՝ ՉԺՀ-ում երեքից մինչեւ 11 տարեկան պատվաստված երեխաների թիվը գերազանցել Է 140 միլիոնը»,- մեջբերում Է փորձագետին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Նա նշել Է, որ երեխաներին պատվաստելիս նրանց մոտ դիտվող կողմնակի ազդեցությունների հաճախությունն ավելի ցածր Է, քան չափահասների մոտ, հիմնականում դա արտահայտվում Է ջերմության բարձրացմամբ եւ սրսկման տեղի ցավերով:Երեքից մինչեւ 11 տարեկան դեռահասները կարող են պատվաստում անել սոսկ այն դեպքում, եթե նրանք լիովին իրազեկված են, ցանկանում են եւ համաձայն են պատվաստում անցնել: Այդ մասին պետք Է իրազեկված լինեն նաեւ խնամակալները: ՉԺՀ-ում այս տարաիքային խմբի երեխաներին սկսել են պատվաստել ընթացիկ տարվա հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ