Գլխավոր էջ Գլխավոր Օմիկրոնը Եվրոպայում․ նախատոնական լոքդաունը զանգվածային փսիխոզի պատճառ

Օմիկրոնը Եվրոպայում․ նախատոնական լոքդաունը զանգվածային փսիխոզի պատճառ

883
0

Եվրոպական մի շարք երկրներ՝ Կորոնավիրուսի 5-րդ ալիքին ընդառաջ մեկը մյուսի հետևից խստացնում են հակաքովիդյան միջոցառումները։ Հոլանդիայում մինչև հունվարի 14-ը չեն գործի կինոթատրոնները, ռեստորանները և վարսավիրանոցները։ Ֆրանսիայում աշխատողների նոր խմբերի համար հայտարարված է պարտադիր պատվաստում, իսկ Ավստրիայում զբոսաշրջիկները պետք է միանգամից երեք դեղաչափով պատվաստվեն։ Այս մասին հայտնում է Новые Известия-ն։

Հոլանդիայում իրավիճակը սրվում է։ Կառավարությունը շաբաթ օրը հրավիրված նիստում որոշեց սահմանափակումներ մտցնել մինչև 2022 թվականի հունվարի 14-ը։ «Դա անխուսափելի է, մենք պետք է հրատապ միջոցներ ձեռնարկենք՝ կանխելու համար վատագույնը»,-ասել է վարչապետ Մարկ Ռյուտտեն։

Լոքդաունը խանութների, ռեստորանների, վարսավիրանոցների և բոլոր մշակութային վայրերի համար սկսվել է այսօր։ Դպրոցները կփակվեն դեկտեմբերի 20-ից, մինչև հունվարի 9-ը։ Սուրբ ծննդին թույլատրվում է 4 հոգու հյուր հրավիրել։ Թեպետ տանից դուրս գալու արգելք դեռ չկա։ Մինչդեռ սուպերմարկետները և դեղատները աշխատելու են մինչև 17:00:

Նորից լոքդաուն հայտարարելուց հետո բազմաթիվ հոլանդացիներ շտապեցին գնումների, իսկ վարսավիրանոցների ու խանութների առջև երկար հերթեր գոյացան։ Ռոտերդամի կենտրոնն այնքան մարդաշատ էր, որ քաղաքային իշխանությունները դիմեցին քաղաքի բնակիչներին՝ ծայրամասերից կենտրոն չգնալ։ Այդ միջոցները պայմանավորված են նրանով, որ վարակվածների թիվը, օրինակ Ամստերդամում կրկնապատկվեց երկու օր անց։ Հոլանդացի վարակաբանների կարծիքով՝ Օմիկրոնը տարեվերջում կլինի առաջատար շտամը։ Թեպետ քաղաքի հիվանդանոցները արդեն լի են հիվադներով և նոր հիվանդների հայտնվելով իրավիճակը կդառնա կրիտիկական։

Ավստրիայում ևս խստացվել է զբոսաշրջիկների մուտքը։ Չպատվաստվածները չեն կարող այնտեղ մուտք գործել։ Դա վերաբերում է, ինչպես իրենց քաղաքացիներին, այնպես էլ նրանց, ովքեր ճանապարհորդում են տարանցիկ ճանապարհով, օրինակ՝ Գերմանիայից Իտալիա։ Երկուշաբթի օրվանից երկիր մուտք գործողները պարտավոր են ներկայացնել ոչ միայն պատվաստված լինելը հաստատող փաստաթուղթ, այլ՝ կամ երրորդ դեղաչափով պատվաստված լինելու սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ։ Եթե պատվաստվածների ձեռքին չլինի թեստ կամ երրորդ դեղաչափով պատվաստված լինելու սերտիֆիկատ, ապա նրանց համար գործում է կարանտին։

Նյությն ամբողջությամբ՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ