Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսին հաղթելու համար պահանջվում Է 60 մլն իտալացիների պատասխանատու ներդրումը․ վարչապետ

Կորոնավիրուսին հաղթելու համար պահանջվում Է 60 մլն իտալացիների պատասխանատու ներդրումը․ վարչապետ

503
0

Մարտի 18-ից սկսած 14 օր ժամկետով դադարեցվելու են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթները, բացառությամբ՝ օդային բեռնափոխադրումների և տարանցիկ չվերթների։

Իտալիայում կորոնավիրուսի համաճարակն աննախադեպ արտակարգ իրադրություն Է երկրի ողջ հետպատերազմյան պատմության ընթացքում, բայց վիրուսի տարածման առավելակետին, գիտնականների կարծիքով, դեռեւս չենք հասել, հայտարարել Է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սա զոհերի ու պատասխանատու որոշումների պահն Է: Հենց սկզբից ես աշխատում Էի միասնության ոգով՝ ուշադրության կենտրոնում դնելով առողջությունը, ինչը բացատրում Է քաղաքացիների 62 տոկոսի աջակցությունը: Մենք գործ ունենք այնպիսի մի արտակարգ իրադրության հետ, որպիսին երբեք չենք ունեցել հետպատերազմյան ժամանակներից մինչ օրս»,-ասել Է վարչապետը հարցազրույցում, որը մարտի 16-ին հրապարակել Է Corriere della Sera միլանյան թերթը:

«Եթե մենք շարունակենք մնալ տանը, խուսափելով վտանգավոր շփումներից, մենք ավելի արդյունավետորեն կզսպենք վիրուսը: Գիտնականները մեզ ասում են, որ մենք դեռեւս չեն հասել առավելակետին, սրանք առավել վտանգավոր շաբաթներն են, եւ առավելագույն զգուշավորություն Է անհրաժեշտ: Մենք չեն կարող թուլացնել զգոնությունը: Սա վերջին տասնամյակների ամենակարեւոր մարտահրավերն Է: Հաղթելու համար հարկավոր Է 60 մլն իտալացիների պատասխանատու ներդրումը»,-ընդգծել Է Կոնտեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ