Գլխավոր էջ Նորություններ Պաշտոնյաները ոչ թե պետք է«պրիկոլներ» անեին կորոնավիրուսի թեմայով, այլ լուրջ քայլեր. Զոհրաբյան

Պաշտոնյաները ոչ թե պետք է«պրիկոլներ» անեին կորոնավիրուսի թեմայով, այլ լուրջ քայլեր. Զոհրաբյան

416
0

Կարծում եմ, որ Հայաստանում արտակարգ դրություն կհայտարարվի, քանի որ մի քանի ժամից Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Վստահ եմ, որ այսօր կառվարության նիստում վարչապետը կդիմի ԱԺ-ին արտահերթ դրություն մտցնելու համար, ինրը նշանակում է, որ իրավունքի ուժով հրավիրվելու է խորհրդարանի արտահերթ նիստ»,- նշեց նա:

Ըստ պատգամավորի՝ արտակարդ դրությունն արդեն ենթադրում է բոլոր այն սահմանփակումները, որոնք քիչ ավելի վաղ պետք է իրականացներ կառավարությունը. « Իրականում շատ ավելի կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկվեին հենց այն պահից, երբ մեր հարևան Իրանում հիվանդության առաջին դեպքը գրանցվեց: Տարբեր պաշտոնյաներ ոչ թե պետք է ինչ-որ «պրիկոլներ» անեին  Ֆեյսբուքում կորոնավիրուսի հետ կապված, այլ ՝ հստակ քայլեր ձեռնարկեին. ապահովեին դեղատներն անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներով, մարդկանց հետ տանեին հստակ բացատրական աշխատանքներ, դադարեցնեին հավաքները, որոնք վիրուսի տարածման ամենառիսկային օջախն են: Ինչևէ, հիմա մենք ունենք իրավիճակ, երբ անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն»:

Զոհրաբյանը նաև նշեց, որ պետությունից բացի զգոնություն ու գիտակից վերաբերմունք պետք է ցուցաբերեն նաև քաղաքցիները. «Մեր քաղաքացիները պետք է հասկանան նաև իրենց պատասխանատվության չափը, սա ևս լուրջ խնդիր է: Երեկ մայրաքաղաքի ժամանցի վայրերը՝ փաբերն ու սրճարանները լեցուն էին հաճախորդներով: Բացի այդ պետք չէ խուճապի մատնվել, խանութները պետք չէ գրոհել, սննդի պակաս չի լինելու, դա միանշանակ է»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ