Գլխավոր էջ Գլխավոր Հունվարի 1. սահմանափակումներ

Հունվարի 1. սահմանափակումներ

2163
0

Հունվարի 1-ից հանրային սննդի վայրեր, համերգների և մշակութային միջոցառումների քաղաքացիները կարող են մասնակցել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայության կամ պատվաստված լինելու փաստը հավաստող սերտիֆիկատի առկայության պարագայում: Այս մասին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր նոյեմբերի 29-ին՝  լրագրողների հետ հանդիպմանը, թեպետ այլ մանրամասներ չէր ներկայացրել: Բնականաբար, այս որոշումը անակնկալ չէր, նախարար Ավանեսյանը այդ մասին ակնարկել էր նախկինում: Հատկանշական է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Ավանեսյանը ելույթ չի ունենում Կառավարության նիստերի ընթաքում և նիստերից հետո տեղի ունեցող ճեպազրույցներին: Եվ սա այն պարագայում, երբ մեզնից յուրաքանչյուրին խիստ հետաքրքիր է, թե ինչպես է կարգավորվելու որոշումը և մենք՝ որպես քաղաքացիներ ինչ պետք է անենք: Նշենք նաև որ դեկտեմբերի մեկից աշխատող քաղաքացիները ՊՇՌ թեստի բացասական պատասխան գործատուին պետք է ներայացնեն 7 օրը մեկ, նախկին 14-ի փոխարեն:

Վերադառնալով հունվարի 1-ից սպասվող սահմանափակումներին կարող ենք նշել, որ այն լրացուցիչ դժվարություններ է ստեղծելու մեզնից յուրաքանչյուրի համար, մասնավորապես՝ ֆինանսական տեսակետից, քանի որ ՊՇՌ թեստի համար քաղաքացին ինքն է վճարում: Հետևաբար, ինչ-ինչ պատճառներով պատվաստվել չցանկացող քաղաքացիների համար սա դառնում է լրացուցիչ ֆինանսական բեռ:

Որոշման հետ կապված մտահոգիչ է հանրային սննդի վայրեր հաճախելու արգելքը, ինչի արդյունքում տուժելու են ռեստորանային և հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչները, քանի որ պարզ է՝ հաճախելիությունը կնվազի, ինչի մասին ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում են: Մյուս կողմից հասկանալի է, որ նման սահմանափակումներն արվում են վարակի տարածելիությունը նվազեցնելու նպատակով և դրանք գուցե արդարացված են: Եվ եթե քաղաքացին ուզում է խուսափել ծախսերից, ապա պետք է պատվաստվի: Իսկ նախարարությունից բազմիցս են հայտնել՝ պավաստումներն անվճար են, անվտանգ են, կանխում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքն ու մահվան ելքերը: Իսկ այսքանից հետո մեզ մնում է սպասել հունվարի 1-ից սպասվող սահմանափակումների մանրամասներին: Դե պետք է չէ իմանանք՝ ինչ է լինելու:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ