Գլխավոր էջ Նորություններ Հարավային Սուդանում 89 մարդ մահացել է անհայտ հիվանդությունից

Հարավային Սուդանում 89 մարդ մահացել է անհայտ հիվանդությունից

451
0

Հարավային Սուդանի արևելքում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում առնվազն 89 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից։ Այս մասին երեքշաբթի հայտնել է SABC ռադիոկայանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Ըստ լրատվամիջոցի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) արդեն շտապ հետազոտությունների աշխատանքային խումբ է ուղարկել Ջոնգլեյ նահանգ, որը դարձել է հիվանդության էպիկենտրոնը։

 

Հարավային Սուդանում գործող միջազգային կազմակերպությունները հայտնել են առնվազն 89 մահվան դեպքի մասին։ Տեղական իշխանությունները ևս հայտնում են բազմաթիվ մահացածների մասին, սակայն հիվանդության բնույթը դեռ պարզված չէ:

 

Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է 2021 թվականին վերջին 60 տարվա ամենաուժեղ ջրհեղեղից տուժած շրջաններում։ Նախնական ենթադրությունները, թե խոսքը կարող է գնալ խոլերայի մասին, ստուգումների ժամանակ չեն հաստատվել։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ