Գլխավոր էջ Գլխավոր Պետությունը գլոբալ առումով ձախողում է մեր կոլեկտիվ անվտանգությունը․ Գևորգ Գրիգորյան

Պետությունը գլոբալ առումով ձախողում է մեր կոլեկտիվ անվտանգությունը․ Գևորգ Գրիգորյան

1367
0

Վարակի ներթափանցումը մեր երկրում  հնարավոր չէր կանխել։ Ուշ թե շուտ կարող էինք ունենալ վարակման դեպք և նույնիսկ համաճարակ, սակայն գոյություն ունի գործողությունների հերթականություն, որը  պետական համակարգի իրականացման դեպքում գրանցում է դեպքերի և ռիսկերի նվազեցում։  Մեզ մոտ ժամանակային առումով այդ գործողությունները ուշացած են։ Դեռևս այսօր էլ ուշացած են իրականանում։

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին Նոր Հայաստան հեռուստաընկերության տաղավարում խոսել է բժիշկ-ուրոլոգ, Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

«Մենք այսօր ունեն գրեթե անվերահսկելի վիճակ։ Ես չեմ ցանկանում, որ մարդիկ խուճապի մատնվեն։ Ինֆորմացիան թաքցնելով հնարավոր չէ ժողովրդից պահել, այն ամենը, ինչը կատարվում է իրենց աչքի առաջ»,- ընդգծեց բժիշկը։

Ինչպես նշեց Առողջապահության կազմակերպիչը՝ խուճապի պատճառ չպետք է լինի առհասարակ, քանի որ կորոնավիրուսը բուժելի հիվանդություն է։

«Կորոնավիրուսը ինչպես մնացած հիվանդությունները, այդ թվում՝ սեզոնային գրիպը և այլ վարակիչ հիվանդություններ, սովորական հիվանդություն է, որը բուժման ենթակա է։ Եվ ավելի ճիշտ կլինի, որ հասարակությունը զգոն լինի, քան խուճապի մատնվի՝ չկառավարելով իր քայլերը»,-ասաց բժիշկը։

Այն հարցին, թե ինչն է պատճառ հանդիսանում խուճապի տարածման, Գևորգ Գրիգորանը պարզաբանեց, որ այն տարածվում է պետական համակարգի չհամաձայնեցված տեղեկատվության խառը մատուցման պատճառով։

«Օրինակ, երբ Առողջապահության նախարարը ասում է, որ սահման փակելու կարիք չկա, իսկ վարչապետը հայտարարում է, որ փակում ենք սահմանը, կամ երբ Առողջապահության նախարարը ասում է՝ դպրոցներ չենք փակում, իսկ Կրթության և գիտության նախարարը արձակուրդն է տեղափոխում։ Եվ այսպիսով հանրությունը չի հասկանում՝ որ ինֆորմացիային հավատալ։  Արդյունքում ստացվում է, որ պետությունը գլոբալ առումով ձախողում է մեր կոլեկտիվ անվտանգությունը»,-եզրափակեց Գևորգ Գրիգորյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ