Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է օմիկրոն շտամը դրսեւորվում երեխաների մոտ

Ինչպե՞ս է օմիկրոն շտամը դրսեւորվում երեխաների մոտ

336
0

Երեխաների եւ մեծահասակների մոտ նոր օմիկրոն կորոնավիրուսային շտամով վարակման ախտանիշները կարող են տարբեր լինել: Այս մասին պատմել է բրիտանացի բժիշկ Դեյվիդ Լլոյդը։

 

Sky News հեռուստաալիքի եթերում մասնագետը հայտնել է, որ COVID-19-ով հիվանդների միայն փոքր խումբն է մաշկի ցան նկատել, սակայն, ըստ նրա, «օմիկրոնով երեխաների մինչեւ 15 տոկոսը ցանի, անսովոր ցանի է բախվում»:

 

«Բժիշկներն աստիճանաբար ավելին են իմանում վիրուսի այս շտամի մասին: Հուսանք, որ այս տարբերակն այնքան մահացու չէ, որքան դելտան, եւ մենք կարող ենք զբաղվել դրանով։ Բայց այո, ժամանակները մտահոգիչ են»,- ասել է մասնագետը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ