Գլխավոր էջ Նորություններ Չինաստանում 1500 դոլարից ավելի կտան կորոնավիրուսի դրական թեստով հիվանդներին

Չինաստանում 1500 դոլարից ավելի կտան կորոնավիրուսի դրական թեստով հիվանդներին

504
0

Չինաստանի Հարբին քաղաքի իշխանությունները 1570-ական դոլար կվճարեն այն բնակիչներին, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդում է Mignews պարբերականը։ Նման միջոցը կոչված է՝ խրախուսելու քաղաքացիներին շնչառական հիվանդությունների հենց առաջին նշանների դեպքում դիմել բժշկի։

 

Չինաստանի իշխանությունները խորհուրդ են տալիս այցելել հիվանդանոց, եթե մարդու մոտ նկատվում է դող, հազ, կոկորդի ցավ, համի կորուստ, փորլուծություն կամ մշտական հոգնածություն: Պաշտոնյաները խնդրել են նման դեպքերում դիմակ հագնել և գնալ հիվանդանոց, ապա հայտնել իրենց տեղաշարժերի և շփումների մասին։

 

Նշվում է, որ դրամական պարգև չեն ստանա վարակված այն հիվանդները, ովքեր չեն հայտնել իրենց մասին, այլ հայտնաբերվել են կոնտակտավոր անձանց հայտնաբերման համակարգի միջոցով։ Ներկայումս Հարբինում կորոնավիրուսի դեպքերի հետ կապված իրավիճակը դրական է. վեց միլիոնանոց քաղաքում ամեն օր հայտնաբերվում է COVID-19-ի մոտ 10 նոր դեպք։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ