Գլխավոր էջ Գլխավոր Համաճարակային իրավիճակը լրիվ հավասար է պատերազմական իրավիճակին․ Արա Բաբլոյան

Համաճարակային իրավիճակը լրիվ հավասար է պատերազմական իրավիճակին․ Արա Բաբլոյան

523
0

Երբ մենք ունենք համաճարակ, ապա համաճարակային իրավիճակը լրիվ հավասար է պատերազամական իրավիճակին, թե մարդկային կորուստներով, թե տնտեսական։ Բոլոր կորուստներով մենք չենք զիչում պատերազմի կորուստներին։ Սա վերաբերվում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին։ Եվ երբ մենք խոսում ենք մեր քաղաքացիների առողջության մասին, հանրային առողջապահության մասին, ցավոք այնպիսի տպավորություն է, որ սա միայն բժիշկների պարտականությունն է։ Այս մասին Հանրային քննարկում հաղորդման շրջանակում ասել է Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արաբկիր» բկ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով Կորոնավիրուսով պայմանավորված սպասվող նոր փոփոխություններին։ Հիշեցնենք, որ այսուհետ աշխատող քաղաքացիները ՊՇՌ թեստի բացասական արդյունք գործատուին պետք է ներկայացնեն 7 օրը մեկ, իսկ հունվարի 1-ից հանրային սննդի վայրեր, ինչպես նաև մշակութային վայրեր մուտքը հնարավոր կլինի միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստված լինելու պարագայում։

«Մեր քաղաքացիների առողջության համար պատասխանատվություն են կրում և պետք է բոլոր միջոցառումներն իրականացնեն բոլոր կազմակերպություններն ու բոլոր գերատեսչությունները։ Գուցե կան մարդիկ, ովքեր ավելի սկեպտիկ են մոտենում ԱՀԿ որոշումներին»,-նշել է պրոֆեսորը՝ հավելելով, որ պետք է գտնել այն ուղիները, թե ինչպես կարող են համագործակցել, որպեսզի գան լավագույն արդյունքներին հանուն քաղաքացու առողջության և նրա կյանքը պահպանելուն։

Անդրադառնալով որոշումներին նա նշեց․«Այս որոշումը բերում է նրան, որ եթե այստեղ նստած ենք և կարող ենք դիմակով նստել, ապա ռեստորանում պետք է դիմակը հանենք, որ ուտենք։ Եվ եթե մենք ունենք հիվանդություն, ապա կարող ենք փոխանցել այդ վարակը դիմացի նստածին կամ կողքի նստածին, որովհետև դա այն տեղերից է, որտեղ նույնիսկ եթե խիստ ասում ենք, որ  փակ տարածքներում պետք է դիմակ կրենք, մենք չենք կարող ասել, որ մարդիկ ռեստորանում դիմակ կրեն, որովհետև մարդ պետք է դիմակը հանի, որպեսզի կարողանա սնվի։ Ես կարծում եմ, որ ճիշտ որոշում է»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ