Գլխավոր էջ Նորություններ Արգենտինայում հայտնաբերվել է «Օմիկրոն» կորոնավիրուսի շտամով վարակման առաջին դեպքը

Արգենտինայում հայտնաբերվել է «Օմիկրոն» կորոնավիրուսի շտամով վարակման առաջին դեպքը

467
0

Արգենտինայում հայտնաբերվել է «Օմիկրոն» կորոնավիրուսային շտամի առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

 

«SARS CoV-2 «Օմիկրոն» տարբերակի առաջին դեպքը հայտնաբերվել է Արգենտինայում՝ Հարավային Աֆրիկայից այցելած ճանապարհորդի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Նշվում է, որ շտամը հաստատվել է դեկտեմբերի 5-ին Սան Լուիս նահանգի 38-ամյա բնակչի մոտ, ով աշխատանքի էր մեկնել Հարավային Աֆրիկա, իսկ նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ով վերադարձել Արգենտինա։

 

Մի քանի օր անց տղամարդը պարզել է, որ կորոնավիրուս է հաստատվել այն մարդկանց մոտ, ում հետ նա կապ է ունեցել Հարավային Աֆրիկայում, ուստի նա տվել է կրկնակի թեստեր, որոնք դրական են եղել։ Ինչպես նշվել է, ստացված արդյունքը համատեղելի է կորոնավիրուսի «Օմիկրոն» և «Ալֆա» տարբերակների հետ։

 

Արգենտինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ տղամարդու մոտ հիվանդությունն ասիմպտոմատիկ բնույթ է կրում։

 

Տղամարդը եղել է պատվաստված։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ