Գլխավոր էջ Գլխավոր «Ոչ լիազոր մարմինը, տուգանքից խուսափելու համար, քաղաքացուն թույլ չի տա օգտվել հանրային...

«Ոչ լիազոր մարմինը, տուգանքից խուսափելու համար, քաղաքացուն թույլ չի տա օգտվել հանրային սննդի օբյեկտներից»․ փաստաբան

1775
0

Հունվարի 1-ից հանրային սննդի օբյեկտներ, մշակութային միջոցառումների եւ հասարակական այլ վայրեր քաղաքացիները կկարողանան մուտք գործել միայն պատվաստված կամ բացասական ՊՇՌ թեստի արդյունքներով: Արդյո՞ք այս որոշումը կարող է հակասահմանադրական ու անօրինական համարվել․ Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցել է փաստաբան Սուսաննա Սարգսյանի հետ։

Ըստ մեր զրուցակցի այս որոշումը Առողջապահության նախարարության հերթական ապօրինության, խտրականության արգելքի ոտնահարման, «բնակչության  բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի ոտնահարման հերրթական դրսևորումն է:

«Փաստացի, հրամանով  հանրային սննդի օբյեկտները սպասարկողի վրա դրվում է լիազոր մարմնի պարտականություն՝ տվյալ ստուգելը, որը հանդիսանում է անձնական տվյալ և բժշկական գաղտնիք: Փաստացի, հանրային սննդի օբյեկտ չհանդիսանալով անձնական տվյալներ հավաքող և մշակող մարմինը, ապօրինի պետք է ստուգի քաղաքացու բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունը, իսկ եթե քաղաքացին չցանկանա ոչ իրավասու մարմնին տրամադրել իր անձնական տվյալը կամ բժշկական գաղտնիք պարունակող տվյալը՝ ինչը քաղաքացու բացառիկ իրավունքն է, ապա ոչ լիազոր մարմինը  տուգանքից խուսափելու համար պետք է ոտնահարի անձի ազատ տեղաշարժի իրավունքը, ոտնահարի խտրականության արգելքը և քաղաքացուն թույլ չտա օգտվել հանրային սննդի օբյեկտներից»,-նշեց փաստաբանը։

Ըստ մեր զրուցակցի՝ ՊՇՌ թեստը և պատվաստումը համարվում են բժշկական օգնություն և սպասարկում, որի վերաբերյալ տեղեկությունները կարող են փոխանցվել պացինետի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի․

«Իսկ հանրային սննդի օբյեկտների աշխատակիցները, մշակութային միջոցառումներ իրականացնողները եւ հասարակական այլ վայրերը սպասարկողները չեն հանդիսանում լիազոր մարմին, որոնք կարող են ստանալ անձնական տվյալներ կամ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ առանց անձի համաձայնության, առավել ևս որ դրանցում առկա են անձին նույնականացնող տվյալներ: Իսկ վերջիններիս վրա անձանց տվյալները ստուգելու պարտականություն դնելը չի կարող բխել ՀՀ օրենքներից, այս  հրամանով հարվածի տակ է դրվում նշված օբյեկտների գործունեությունը»-ասաց նա:

Փաստաբանը մեջբերեց, որ տարբեր երկրներում մոլեգնում է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված սահմանափակումների դեմ իրականացվող ակցիաներ․

«Եվ քիչ չեն հենց պատվաստումից մահացության դեպքերը, և նախարարն էլ իր խոսքում չի կարողանում միանշանակ դիրքորշում հայտնել, որ պատվաստումը երաշխավորում է անձի՝ վարակից խուսափելու կամ ապահովագրված լինելու փաստի մասին, ապա ցանկացած միջոց որը իբր ձեռնարկվում է վիրուսի դեմ պայքարելու համար, հիմնազուրկ է, քանզի ստացվում է, որ հենց պատվաստված և արհեստական վարակված անձանց տրվում են անսահմանափակ արտոնություններ, մինչդեռ հենց նրանց պետք է մեկուսացնել և կոտրել վարակի շղթան»,-սահմանափակեց փաստաբանը:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ