Գլխավոր էջ Նորություններ Ամենավնասակար նախաճաշը. ի՞նչ չի կարելի ուտել առավոտյան

Ամենավնասակար նախաճաշը. ի՞նչ չի կարելի ուտել առավոտյան

244
0

Ոմանք համոզված են, որ նախաճաշին կարելի է ուտել ամեն բան, քանի որ այն, ինչ ուտում եք, «ծախսվելու է» օրվա ընթացքում։ Սակայն սննդաբան Լաուրա Բուրակը (ԱՄՆ) պնդում է, որ նախաճաշի որոշ տարբերակներ վնասակար են օրգանիզմի համար եւ վտանգավոր՝ կազմվածքի համար։

 

Ինչպես գրել է Eat This, Not That!-ը, նախաճաշի ամենավատ տարբերակները շաքարով հարուստ մթերքներն են, ինչպիսիք են փքաբլիթները, նրբաբլիթներն ու կեքսները:

 

Փորձագետի կարծիքով՝ շաքարի տեսքով «դատարկ կալորիաների» օգտագործումը կարող է հանգեցնել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի։ Միեւնույն ժամանակ, քաղցր նախաճաշում չկան օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցներ եւ բջջանյութեր, ուստի հագեցվածության զգացումը շատ արագ անցնում է, եւ շատ շուտով կրկին ուտելու ցանկություն է առաջանում։

 

Որպես քաղցր թխվածքի այլընտրանք բժիշկն առաջարկում է նախաճաշին վարսակի շիլա ուտել եւ դրան սպիտակուցներ ավելացնել։ Նա առողջարար մթերքների շարքում ներառել է ավոկադոն, ձուն եւ ամբողջական հացահատիկային հացը:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ