Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 35,24%-ը

Վրաստանում ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 35,24%-ը

197
0
epa06931870 A Georgian national flag flying at half mast at the Georgian government building, in Tbilisi, Georgia 07 August 2018, to respect the memory of those killed in the August war conflict between Georgia and Russia in 2008. Reports state that many memorial events are planned in Georgia to mark ten years anniversary of the conflict on 07-08 August. EPA-EFE/ZURAB KURTSIKIDZE

Վրաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 211 839 պատվաստում։ Այս մասին տեղեկություն է տարածել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, հայտնում է Aliq.ge-ն։

 

Ըստ կենտրոնի տվյալների՝ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 183 932 մարդ, կամ չափահաս բնակչության 41,7%-ը։

 

Միաժամանակ, ամբողջությամբ պատվաստվել է 1 009 992 մարդ՝ չափահաս բնակչության 35,24%-ը։

 

Դեկտեմբերի 2-ին կատարվել է 11 699 պատվաստում։

 

Ամենաշատ պատվաստումները կրկին իրականացվել են Թբիլիսիում՝ 3 889 մարդ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ