Գլխավոր էջ Նորություններ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը օմիկրոն շտամի պատճառով սահմանների փակումն անարդյունավետ է համարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը օմիկրոն շտամի պատճառով սահմանների փակումն անարդյունավետ է համարում

410
0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերջերս հայտնաբերված COVID-19-ի օմիկրոն շտամի համատեքստում որոշ երկրների և տարածաշրջանների բնակիչների համար ճամփորդական արգելքներն անվանել է պատժիչ և անարդյունավետ։

 

«Վիրուսի դեպքում, որն իսկապես սահմաններ չի ճանաչում, ճամփորդական սահմանափակումները, որոնք մեկուսացնում են որևէ երկիր կամ տարածաշրջան, անարդար են, պատժիչ և անարդյունավետ», — գրել է Գուտերեշը Թվիթերում։

 

Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա կոչ է արել բոլոր կառավարություններին, սահմանափակումների փոխարեն դիտարկել ճանապարհորդների համար բազմակի թեստավորումը՝ այլ համապատասխան և իսկապես արդյունավետ միջոցների հետ համատեղ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ