Գլխավոր էջ Նորություններ Կրիայի թունավոր միս ուտելուց հետո յոթ մարդ մահացել է

Կրիայի թունավոր միս ուտելուց հետո յոթ մարդ մահացել է

679
0

Տանզանիայի Պեմբա կղզում թունավոր կրիայի միս ուտելուց հետո յոթ մարդ է մահացել այդ թվում՝ երեք տարեկան մեկ երեխա: Եվս երեքը դեռ հիվանդանոցում են:

 

Տանզանիայի կղզիներում և ափամերձ շրջաններում ապրողների համար կրիայի միսը սովորական խորտիկ է, սակայն այդ տարածքում իշխանություններն այժմ արգելել են կրիաներ ուտելը: Կրիայի միսը կարող է թունավոր լինել սննդային թունավորման մի տեսակի պատճառով, որը հայտնի է որպես քելոնիտոքսիզմ:

 

Ըստ Կրիաների պահպանության հիմնադրամի՝ թունավորման պատճառը հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ այն կապված է թունավոր ջրիմուռների հետ, որոնք ուտում են կրիաները։

 

Պեմբայում առնվազն հինգ ընտանիք, անցած հինգշաբթի կերել է կրիայի միս։ Այս մասին BBC-ին հաղորդել են տեղի ոստիկանությունից։ Հետևանքները զգացվել են հաջորդ օրը, երբ առաջինը մահացել է երեք տարեկան երեխան: Եվս երկուսը մահացել են այդ գիշեր, իսկ հետո ևս չորսը՝ կիրակի օրը։ 38 մարդ հոսպիտալացվել է, սակայն նրանց մեծ մասը դուրս է գրվել, իսկ մնացած երեքի վիճակը գնահատվում է կայուն:

 

Զանզիբարի նախագահ Հուսեյն Մվինին Twitter-ում իր ցավակցությունն է հայտնել տուժած ընտանիքներին:

 

Թունավորումը կարող է վատ ազդեցություն ունենալ երեխաների և տարեցների վրա։

 

Ըստ AFP լրատվական գործակալության, մարտին Մադագասկարում 19 մարդ, այդ թվում՝ ինը երեխա է մահացել կրիայի միս ուտելուց։

 

Դեպքեր են գրանցվել նաև Ինդոնեզիայում, Հնդկաստանի Հնդկական օվկիանոսի կղզիներում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ