Գլխավոր էջ Օրվա թեման Քովիդ-պատվաստանյութերը հնարավոր է «հնանան»

Քովիդ-պատվաստանյութերը հնարավոր է «հնանան»

3163
0

Կորոնավիրուսը ժամանակի ընթացքում մուտացիայի է ենթարկվում, ի հայտ են գալիս նոր շտամներ։ Միջազգային մամուլն արդեն իսկ բարձրաձայնում է․ ստեղծված պատվաստանյութերի արդյունավետությունը կասկածի տակ է։

Rbc.ru-ն գրում է․ մուտացիաները կարող են գոյություն ունեցող դեղամիջոցներն անարդյունավետ դարձնել COVID-19-ի դեմ։ Ուստի ամբողջ աշխարհի գիտնականներն այժմ ուղիներ են փնտրում պատվաստանյութերն արագ «արդիականացնելու» համար։ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ժամանակի ընթացքում հնանում են՝ կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալու պատճառով։ Այս մասին հայտարարել է Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի պատվաստանյութաբան Մայքլ Քինչը, հայտնում է Bloomberg-ը։

Հրատարակությունը հայտնում է, որ Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները և այլ երկրներ, որոնք մշակում են կամ արդեն մշակել են կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութեր, այժմ տարբերակներ են փնտրում դրանք թարմացնելու համար՝ մուտացված վիրուսից ավելի լավ պաշտպանվելու համար։ Այս մասին հայտարարել է Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի պատվաստանյութաբան Մայքլ Քինչը, հայտնում է Bloomberg-ը։

Ըստ նրա՝ մշակողները այժմ ունեն պատվաստանյութերը «արդիականացնելու» գործիքներ:

«Մեզնից շատերի անհանգստության պատճառն այն չէ, որ առկա պատվաստանյութերը հանկարծակի կդադարեն գործել: Բանն այն է, որ դրանք աստիճանաբար կհնանան»,- ասել է Քինչը:

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնվելը խոսում է այն մասին, թե որքան վտանգավոր է պանդեմիան և որքան բարդ իրավիճակում է գտնվում մարդկությունը։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ Ժնևում բացված հատուկ նստաշրջանում ՝ նոր պանդեմիաների նախապատրաստման թեմայով։

«Մուտացիայի ավելի մեծ կարողություն ունեցող «օմիկրոն» տարբերակի հայտնվելը խոսում է այն մասին, թե որքան սպառնալից ու բարդ իրավիճակում ենք գտնվում»,- նշել է նա: Նրա խոսքով ՝ այդ շտամի հայտնվելն ընդգծում է երկրների կողմից պանդեմիաների վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:

Ի դեպ՝ ամերիկյան Pfizer ընկերությունն արդեն սկսել է նոր պատվաստանյութ մշակել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի առաջացման ֆոնին, այն կարող է ստեղծվել 100 օրից էլ քիչ ժամանակում, ասել է ընկերության ղեկավար Ալբերտ Բուրլան։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ