Գլխավոր էջ Նորություններ Պատվաստումային շրջիկ կայանները` Գեղարքունիքի բնակավայրերում

Պատվաստումային շրջիկ կայանները` Գեղարքունիքի բնակավայրերում

525
0

Մարզերում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումային ակտիվ գործընթացը:

 

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Նորադուս, Ներքին Գետաշեն և Ձորագյուղ բնակայրերի բնակիչների շրջանում պատվաստումային շրջիկ կայանների միջոցով մասնագետներն իրականացնում են իրազեկման համապատասխան աշխատանքներ, բժշկական խորհրդատվություն քովիդի` առողջությանը սպառնացող վնասների, բարդությունների և պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ:

 

Երկօրյա շրջայցի ընթացքը ցույց է տալիս, որ գյուղերում նույնպես պատվաստվածների ցուցանիշն ավելանում է, և շրջիկ կայանների առկայությունը խթանում է պատվաստումային գործընթացը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ