Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 262,2 միլիոնը

COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 262,2 միլիոնը

478
0

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել Է 262 միլիոն 202 հազար 422: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 207 հազար 764 մարդու:

 

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 48 միլիոն 437 հազար 955 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 778 հազար 601-ի:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ