Գլխավոր էջ Գլխավոր «Պարոն Թաթոյանը պետք է բացատրություն պահանջի առողջապահության նախարարից»․ Սիլվա Ադամյան

«Պարոն Թաթոյանը պետք է բացատրություն պահանջի առողջապահության նախարարից»․ Սիլվա Ադամյան

1946
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ հունվարի 1-ից չպատվաստված մադրիկ չեն կարող հանրային վայրեր մուտք գործել, հակառակ դեպքում պետք է ունենալ ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

«Հարգելի պարոն Թաթոյան ՝առողջապահության նախարարի անհեթեթ նախագիծը որը պետք է ուժի մեջ մտնի հունվարի 1 ից վրդովմունքի ալիք է բարձրացրել: Այս նախագիծը ուղիղ կերպով սահմանափակում է մարդու իրավունքները: Խնդրում ենք Ձեզ անհապաղ արձագանքել և համապատասխան գործողություններ սկսել խնդրին լուծում տալու համար»,-գրել է բնապահպան Սիլվա Ադամյանը, ով այս նախագիծը համարում է մարդու իրավունքների ոտնահարում:

Medmedia.am-ի հետ զրույցում  «Էկոլոգիական հասարակական միութուն » ՀԿ ի նախագահ Սիլվա Ադամյանը նշեց, որ որպես մասնագետ, ով 20 տարի համաճարակաբանության ոլորտում աշխատել է հրաշալի հասկանում է, թե ինչ է պատվաստանյութը․ նա այս որոշումը համարում է անհեթեթ․

«Պատվաստումները կատարվում են մոլերում, փողոցներում, չի ստուգվում մարդկանց առողջական վիճակը, աշխարհը և միջազգային կազմակերպությունները, բժիշկները, որոնց հոդվածները ես պարբերաբար կարդում եմ, արդեն ընդունում են, որ այս պատվաստայութերն ի զորու չեն պաշտպանելու «Դելտա» և նոր շտամերից։ Ուզում եմ հասկանալ՝ տիկին առողջապահության նախարարի որոշումն ինչի հիման վրա է։ Ես գնում եմ հանրային վայր, մարդ ով հիվանդացել է և ունի իմունային համակարգ և ինձ հետ գալիս է մարդ ով պատվաստվել է և իմունային համակարգը վատ վիճակում է ու կարող է վարակի աղբյուր հանդիսանալ։ Ու այդ մարդը կարող է հանրային վայրեր մուտք գործել, ես՝ ո՞չ։ Ի՞նչ լոգիկայի վրա է սա հիմնված»,-հարցադրեց տիկին Ադամյանը ու հավելեց, որ այս ամենը բերում է նրան, որպեսզի վարակն ավելի շատ տարածվի։ Ըստ բնապահպանի՝ պատվաստումների պարտադրանքը հանգեցնում է սոցիալական, տնտեսական խնդիրների խորացման և  մարդու իրավունքների խաթարման։

«Սա խաթարում է մարդու հիմնարար իրավունքները, ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Մենք տեսնում ենք մի բան, որը մարդուն թույլ չի տալիս տանից դուրս գալ, որևէ տեղ գնալ, շփման մեջ մտնել։ Կարծում եմ պարոն Թաթոյանը պետք է բացատրություն պահանջի առողջապահության նախարարից։ Քանի որ սահմանափակվում է մարդկանց տեղաշարժը, հիմնարար իրավունքները, և այս այն պարագայում, երբ աշխարհն արդեն գիտի, որ այս պատվաստանյութերն ի զորու չեն պաշտպանելու նոր շտամներից»,-ասաց մեր զրուցակիցը։

Սիլվա Ադամյանի գնահատականներով մենք կանգնած ենք լուրջ խնդրի առաջ․

«Հայաստանը փոքր երկիր է և ավելի հեշտությամբ կարելի էր պայքարել համավարկի դեմ։ Ի սկզբանե տներում բանտարկելը,  մարդկանց տեղաշարժը սահմանափակելը շատ սխալ էր, մենք ունեինք բժիշկներ, ովքեր ասում էին՝ թույլ տվեք մարդկանց տեղաշարժվել, շփվել, ովքեր կհիվանդանան, պետք է լավ բուժում տալ։ Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծի առողջապահության նախարարությունը և ճիշտ են ասում իմ կոլեգաները, որ այս որոշումը ոչ մի աղերս չունի առողջապահության հետ։ Եվ դրա համար ես դիմել եմ հենց Մարդու իրավունքների պաշտպանին»,-ասաց նա։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ