Գլխավոր էջ Օրվա թեման Քաղաքացուն «պատին են դեմ տալիս», որ սպառե՞ն պատվաստանյութերը

Քաղաքացուն «պատին են դեմ տալիս», որ սպառե՞ն պատվաստանյութերը

389
0

Հեռու չէ այն օրը, երբ չպատվաստվածները կդառնան խտրականության առարկա։ Քովիդի դեմ չպատվաստվածները հունվարի 1-ից սննդի օբյեկտներ և մշակութային միջոցառումների չեն կարողանա ներկայանալ։ Այստեղ ևս գործում է կամ-կամի սկզբունքը․ կա՛մ պատվաստվել, կա՛մ սեփական միջոցներով ՊՇՌ թեստ հանձնել։

Նախարարը նշել է, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ, համերգներ և մի շարք այլ վայրեր մուտքը կթույլատրվի միայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու կամ բացասական ՊՇՌ թեստ ունենալու դեպքում։

Ի դեպ՝ մոտ երկու շաբաթ առաջ մամուլում շրջանառվում էր այն թեման, թե շուտով չպատվաստված մարդիկ չեն կարողանալու «Հայփոստ» մուտք գործել։

Medmedia.am-ը տեղեկատվության իսկությունը ճշտելու համար կապ էր հաստատել Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանի հետ, ով նշել էր, որ դեկտեմբերի 1-ից 14 օրվա կտրվածքով ՊՇՌ թեստերի հանձնումը դառնալու է 7 օրը մեկ անգամ և սահմանափակումները վերաբերվելու են ոչ միայն «Հայփոստին»․

«Սահմանափակումներ ենք կիրառում, ինչպես մյուս երկրներում , դեկտեմբերի մեջ նախատեսվում է հանրային վայրեր մուտքը դարձնել կամ պատվաստման QR կոդով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով։ Ոչ մեկ ոչ մեկի չի կարող արգելել ինչ որ տեղ մտնելու։ Քննարկվում է հանրային վայրերի այցելությունները դարձնել կամ QR կոդով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով։ Պետք չէ առանձնացնել կառույցը, որովհետև խոսքը գնում է հանրային վայրերի մասին, գրադարաններ, կինոթատրոններ, թատրոններ, հնարավոր է սպորտ դահլիճներ և այդ թվում, հնարավոր է նաև Հայփոստ»,-նշեց Հռիփսիմե Խաչատրյանը։

Հարցի մյուս կողմն է, թե այս որոշումը առանց այդ էլ հարվածի տակ հայտնված մեր տնտեսությանը ինչպիսի հարվածներ կհասցնի։ Փակուղի՞, թե՞ ոչ, դա էլ ժամանակը ցույց կտա։

Բայց որ նրբանկատորեն՝ «կամավոր»-ից անցում ենք կատարել պարտադիր պատվաստումների՝ դա փաստ է։

Հանրային վայրերը ՊՇՌ-ով կամ պատվաստումով դարձնելը՝ քաղաքացուն «պատին դեմ տալ է», կամ էլ՝ անկարողության վերջին ճիչը, քանի որ պատվաստանյութերը հարկավոր է սպառել, քանի դեռ ժամկետը չի լրացել։ Բնականաբար նման արգելքներից հետո սպասվում է պատվաստումային բում, քանի որ քաղաքացիներից շատերն «անցավ գլուխները ցավի տակ չեն դնի», կպատվաստվեն ու կազատվեն պետության կողմից արհեսատականորեն առաջացրած գլխացավանքներից։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ