Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն հայտարարել է, որ «օմիկրոն» շտամի առաջացումը վկայում է աշխարհում վտանգավոր իրավիճակի...

ԱՀԿ-ն հայտարարել է, որ «օմիկրոն» շտամի առաջացումը վկայում է աշխարհում վտանգավոր իրավիճակի մասին

318
0
Laboratory technicians work at Valneva headquarters in Saint-Herblain, western France, Wednesday, Feb. 3, 2021. French pharmaceutical startup Valneva had big news in September: a government contract for 60 million doses of its coronavirus vaccine candidate. The buyer? The United Kingdom — not the European Union, as might be expected for a company on the banks of the Loire. (AP Photo/David Vincent)

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնվելը խոսում է այն մասին, թե որքան վտանգավոր է պանդեմիան և որքան բարդ իրավիճակում է գտնվում մարդկությունը։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ Ժնևում բացված հատուկ նստաշրջանում ՝ նոր պանդեմիաների նախապատրաստման թեմայով։

 

«Մուտացիայի ավելի մեծ կարողություն ունեցող «օմիկրոն» տարբերակի հայտնվելը խոսում է այն մասին, թե որքան սպառնալից ու բարդ իրավիճակում ենք գտնվում»,- նշել է նա: Նրա խոսքով ՝ այդ շտամի հայտնվելն ընդգծում է երկրների կողմից պանդեմիաների վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:

 

ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ պետք է շնորհակալություն հայտնել Հարավային Աֆրիկային այդ տարբերակի հայտնաբերման, սեկվենացման և իրազեկման համար:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ