Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թրամփը արտակարգ խորհրդակցություն կանցկացնի G7- ի ղեկավարների հետ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին

Թրամփը արտակարգ խորհրդակցություն կանցկացնի G7- ի ղեկավարների հետ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին

644
0
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթվա սկզբին G7- ի ղեկավարների հետ կքննարկի աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակը: Սպիտակ տան խոսնակի տեղակալ Ջադ Դիրի խոսքով՝ Խորհրդակցությունը տեղի կունենա տեսակապի միջոցով:

Դիրը նշել է, որ ուրբաթ օրը ամերիկյան առաջնորդը COVID-19-ի հարցը հեռախոսով քննարկել էՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Նախագահ Թրամփը համաձայնեց գալիք շաբաթվա սկզբին անցկացնել կորոնավիրուսային տեսակապ G7- ի բոլոր ղեկավարների հետ»,- գրել է Սպիտակ տան ներկայացուցիչը Twitter- ում:

Ակնկալվում է, որ արտակարգ վիդեոկոնֆերանսը տեղի կունենա երկուշաբթի՝ մարտի 16-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ