Գլխավոր էջ Նորություններ ԵՄ-ն հաստատել է Pfizer-ի պատվաստումները 5-11 տարեկան երեխաների համար

ԵՄ-ն հաստատել է Pfizer-ի պատվաստումները 5-11 տարեկան երեխաների համար

539
0
A medical worker, right, administers a shot of a coronavirus vaccine to Gloria Raudjarv, 13-year-old girl, at a vaccination center inside a sports hall in Estonia's second largest city, Tartu, 164 km. south-east from Tallinn, Estonia, Thursday, July 29, 2021. Estonia's second largest city Tartu is making rapid progress in vaccinating children aged 12-17 ahead of the school year in September. Around half of the town's teenagers have already received their first vaccine, and local health officials are confident they will hit 70% in the coming 30 days. (AP Photo/Raul Mee)

Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) կոմիտեն խորհուրդ է տվել 5-11 տարեկան երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստել Pfizer/BioNTech  ընկերությունների դեղամիջոցով։

 

5-11 տարեկան երեխաների համար պատվաստանյութի չափաբաժինը կլինի երեք անգամ քիչ,  քան 12 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար:

 

Նշված տարիքային խմբին ևս անհրաժեշտ է  դեղամիջոցի երկու չափաբաժին ընդունել երեք շաբաթ ընդմիջումով։ Ներարկումը դարձյալ կարվի ուսի շրջանում:  5-11 տարեկան երեխաների շրջանում անցկացված ուսումնասիրությունը հաստատել է, որ եռակի նվազեցված չափաբաժինով պատվաստումը տալիս է իմունային համակարգի նույն պատասխանը, ինչ ստանդարտ չափաբաժինը տարեց խմբերի համար:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Pfizer-ը և BioNTech-ը լիցենզիա էին խնդրել 5-11 տարեկան երեխաների՝ COVID-ի դեմ պատվաստման համար։ Մշակողները պնդում են, որ իրենց դեղամիջոցն անվտանգ է փոքր երեխաների համար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ