Գլխավոր էջ Նորություններ Դեղագործական երկու ընկերություններ «Պեկին 2022»-ի խաղերում կաջակցեն Covid պատվաստումներին

Դեղագործական երկու ընկերություններ «Պեկին 2022»-ի խաղերում կաջակցեն Covid պատվաստումներին

463
0

Միջազգային օլիմպիական կոմիտեն, Pfizer Pharmaceuticals Corporation  և BioNTech դեղագործական ընկերությունները Պեկինի  ձմեռային օլիմպիական խաղերում կաջակցեն Քովիդ պատվաստումների գործընթացին: Հայտնում է ՀԱՕԿ-ը։

 

Փոխգործակցության հուշագիրը ստորագրվել է  դեռևս մայիսին՝ Տոկիոյի ամառային խաղերից առաջ:

 

2022թ.  ձմեռային մարզահանդեսի  մասնակցության պահանջներին համապատասխան, Չինաստան մեկնելուց առնվազն 14 օր առաջ մարզիկներից և պաշտոնյաներից  կպահանջվի լիարժեք պատվաստում, որպեսզի կարողանան մուտք գործել օլիմպիական գոտի՝ առանց կարանտինի։

 

Չպատվաստված մասնակիցները  Պեկին ժամանելուն պես  21 օր կմեկուսացվեն: Բացառություններ  հնարավոր են միայն առանձին դեպքերում, մասնավորապես՝ բուժպատճառներով:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ