Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է ստեղծել «Հոգեկան առողջության» կոալիցիա

Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է ստեղծել «Հոգեկան առողջության» կոալիցիա

278
0

Ամբողջ աշխարհում` պայմանավորված COVID 19 համավարակով, հոգեկան առողջության պահպանումը բոլոր երկրների առողջապահության համակարգերի օրակարգային հարցերից է: Հայաստանում նույնպես այն առաջնահերթություն է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

 

«Հոգեկան առողջության բարելավմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր շահագրգիռ կառույցների աշխատանքները խթանելու նպատակով առողջապահության նախարարությունը նախաձեռնում է ստեղծել «Հոգեկան առողջության» կոալիցիա` կառավարության, տարբեր գերատեսչությունների, տեղական, միջազգային հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ:

 

Անդամակցել ցանկացողները կարող են մինչև 2021 թվականի դեկտեմբերի 6-ը ներկայացնել դիմում` [email protected] էլեկտրոնային հասցեին, կից ձևաչափով` նշելով կազմակերպության տվյալները (անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ղեկավարի անուն-ազգանունը), ինչպես նաև հոգեկան առողջության և սոցիալ հոգեբանական աջակցության ուղղությամբ կազմակերպության կողմից իրականացվող գործառույթների/փորձի համառոտ նկարագիրը»,- ասվում է ԱՆ հաղորդագրությունում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ