Գլխավոր էջ Uncategorized Ե՞րբ կավարտվի նոր կորոնավիրուսի համավարակը

Ե՞րբ կավարտվի նոր կորոնավիրուսի համավարակը

1060
0

COVID-19 կորոնավիրուսի գլոբալ համավարակը կարող է ավարտվել հունիսին, եթե երկրները նախաձեռնեն դրա դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ: Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել չինացի մասնագետները։

Չինացի մասնագետների խոսքով՝ Հուբեյ նահանգում հիվանդացության բարձրակետն արդեն անցել է, և նոր դեպքերի թիվը նկատելիորեն նվազել է խիստ միջոցառումների շնորհիվ, որոնք ընդունել են այս նահանգում, այդ թվում՝ մասշտաբային կարանտինի:

Քանի որ Չինաստանում կորոնավիրուսի տարածումը դանդաղել է, իշխանությունները մի փոքր թուլացրել են տարածումը զսպելու խիստ միջոցառումները, այդ թվում՝ ուղեւորությունների սահմանափակումները, ինչպես նաեւ որոշ ճյուղերի թույլ են տվել արտադրությունը վերսկսել:

Մյուս երկրներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել ԱՀԿ հանձնարարականներին եւ հնարավոր բոլոր միջոցառումներն ընդունել ազգային մակարդակով: Դրանից բացի, կարծիք կա, որ հիվանդացությունը կարող է նվազել տաք ամիսների գալով:Ե՞ր

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ