Գլխավոր էջ Նորություններ Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում ավելացել է 6%-ով

Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում ավելացել է 6%-ով

177
0

Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել մոտ 3․6 մլն մարդ, ավելի քան 51 հազարը՝ մահացել։ ԱՀԿ-ի հաղորդմամբ՝ նախորդ 7-օրյա ժամանակահատվածի համեմատ՝ վարակման և մահվան դեպքերի թիվն ավելացել է 6 %-ով։ Այս մասին փոխանցում է TASS-ը։

 

Վարակման նոր դեպքերի մոտ 67 %-ը բաժին է ընկնում Եվրոպային։ Այնտեղ գրանցվել է հիվանդացության 11 % աճ։ Վարակակիրների թվի նվազում է նկատվում Հարավարևելյան Ասիայում (11%-ով), Արևելյան Միջերկրականում (9%-ով) և Աֆրիկայում (4%-ով)։

 

Մահացության աճ է գրանցվել Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (29%-ով), Ամերիկայում (19%-ով) և Եվրոպայում (3%-ով)։ Մահվան դեպքերի թիվը նվազել է Աֆրիկայում (30%), Հարավարևելյան Ասիայում (19%) և Արևելյան Միջերկրականում (4%)։

 

Մեկ շաբաթում վարակման նոր դեպքերի ամենամեծ թվի մասին հայտնել է ԱՄՆ-ը (558 538)։ Այնուհետև գալիս են Գերմանիան (333 473), Մեծ Բրիտանիան (281 063), Ռուսաստանը (260 484) և Թուրքիան (163 835)։

 

Աշխարհում իր գերակայող դիրքը չզիջող Դելտա շտամը հայտնաբերվել է նմուշառումների 99․8 տոկոսում։

 

Պանդեմիայի մեկնարկից ի վեր աշխարհում գրանցվել է վարակման 257 469 528 դեպք, 5 158 211 մահ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ