Գլխավոր էջ Նորություններ Բժշկական փաստաթղթերը պետք է տրամադրվեն զորակոչիկներին․ իրազեկում է ՄԻՊ-ը

Բժշկական փաստաթղթերը պետք է տրամադրվեն զորակոչիկներին․ իրազեկում է ՄԻՊ-ը

39
0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․

 

«Բժշկական փաստաթղթերը պետք է տրամադրվեն զորակոչիկներին․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ։

 

Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ ստանում է բողոքներ այն մասին, որ բժշկական փաստաթղթերը չեն տրամադրվում զորակոչիկներին:

 

Հաշվի առնելով ներկայում իրականացվող զորակոչային գործընթացը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ պատրաստել է իրազեկող տեսանյութ զորակոչիկի՝ առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության ընթացքին ծանոթանալու, եզրակացություններ ու այլ փաստաթղթեր ստանալու իրավունքի վերաբերյալ»։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ