Գլխավոր էջ Նորություններ «Նորք» ինֆեկցիոնում գրեթե բոլոր մահճակալները զբաղված են․ ԱՆ-ից պարզաբանում են

«Նորք» ինֆեկցիոնում գրեթե բոլոր մահճակալները զբաղված են․ ԱՆ-ից պարզաբանում են

404
0

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել և կից գրել․ «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը դատարկ է, իսկ հիվանդներին տանում են շրջաններ կամ Ավանի ինֆեկցիոն հիվանդանոց-խայտառակությունը»։ Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, մեկնաբանելով Փոստանջյանի գրառումն ու տեսանյութը, Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ նա իրականում հիվանդասենյակներ չի մտել, իսկ  տեսանյութում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի մեկուսարանն է։ ««Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում հոսպիտալացվում են ոչ միայն քովիդով հիվանդներ, այլև այլ ինֆեկցիոն հիվանդություններ ունեցող քաղաքացիներ․ հիվանդանոցը` շենքային պայմաններով առանձնացված մասնաշենքում նաև քովիդ ծառայություններ է իրականացնում․ 119 սոմատիկ և 24 ռեանիմացիոն մահճակալներ ունի, որոնք այս պահին գրեթե ամբողջությամբ զբաղված են»,- ասաց խոսնակը։ Զարուհի Փոստանջյանի նկարահանած հատվածը մոդուլային մասնաշենքն է, որտեղ ստացիոնար բուժում նախատեսված չէ․ դա, ըստ խոսնակի, նախատեսված է կասկածելի դեպքերի համար՝ այսինքն, երբ քաղաքացու մոտ առկա են կորոնավիրուսի ախտանշաններ, բայց դեռ չունի հաստատված թեստի պատասխան։ «Հատկապես, երբ արտասահմանից գալիս են քաղաքացիները և օդանավակայանում հրաժարվում են թեստ հանձնել՝ այդ մարդկանց տեղափոխում են այդտեղ»,- ընդգծեց Խաչատրյանը։ Զարուհի Փոստանջյանը ևս Հայաստան մուտք գործելիս հրաժարվել է հանձնել ՊՇՌ թեստ, այդ պատճառով նրան տեղափոխել են այդ մեկուսարան, որտեղ էլ նկարահանել է տեսանյութը և ներկայացրել որպես դատարկ հիվանդասենյակ։  Առողջապահության նախարարության խոսնակը հորդորում է բոլոր քաղաքացիներին ենթարկվել ՀՀ մուտքի կանոններին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ